Կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը կարող է հեռանալ «Ռոմայից»:
Goal-ը հայտնում է, որ «Բենևենտոն» շահագրգռված է ձեռք բերել նիդերլանդացի ֆուտբոլիստին: Մոտ ժամանակներս Ա Սերիայի նորեկները պատրաստվում են տրանսֆերային առաջարկ անել հռոմեական ակումբին:
Անցած մրցաշրջանում Կլյուվերտը «Ռոմայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում նա խփել է չորս գոլ և կատարել է երկու գոլային փոխանցում:
Ավելի վաղ Լոնդոնի «Արսենալը» ևս հավակնում էր ֆուտբոլիստին: