Այս րոպեներին ընթանում է Բրազիլիա — Արգենտինա ընկերական հանդիպումը։
Առաջին կեսից հետո «ալբիսելեստեն» 1-0 հաշվով հաղթում է «պենտակամպեոններին»։ Արգենտինայի հավաքականի կազմում աչքի է ընկել թիմի ավագ Լիոնել Մեսսին։ 32-ամյա արգենտինացուց ընդամենը 14 րոպե է պահանջվել վերադարձը գոլով նշանավորելու համար։