«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոյին ձեռք բերելուց հետո, «Լիդսի» ղեկավարությունը մտադիր է ձևակերպել «Արսենալի» պաշտպան Կալում Չեմբերսի տրանսֆերը:
TeamTalk-ի փոխանցմամբ՝ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արթետան չի տեսնում իր թիմում 25-ամյա անգլիացուն որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ և հակված չէ խաղացողին թողնել լոնդոնյան ակումբում:
Նշվում է, որ Չեմբերսի տեղափոխության համար «Լիդսը» կվճարի մոտ 12 միլիոն ֆունտ: