«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը մինչև 2023 թվականը:
«Դժվար է նկարագրել այն ուղին, որը մենք անցել ենք թիմի հետ: Մենք արդեն շատ բաների ենք հասել, բայց գիտեմ, որ կարող ենք նույնիսկ ավելիին հասնել: Ես ուրախ եմ, որ նորից կապեցի իմ ապագան «Լեսթերի» հետ:
Ես սիրում եմ խաղալ մեր երկրպագուների առջև «Քինգ Փաուեր» ստադիոնում: Ես ուրախ եմ, որ կշարունակեմ իմ ճանապարհորդությունը ակումբի հետ: Մենք ունենք հիանալի կազմ և կարծում եմ, որ մենք ի վիճակի են նույնիսկ ավելի տպավորիչ արդյունքների հասնել: Ես անհամբերությամբ սպասում եմ տեսնել, թե ինչի կարող ենք հասնել առաջիկա տարիներին», — մեջբերում է Վարդիին ակումբի մամուլի ծառայությունը:
2019/20 մրցաշրջանում Վարդին խփել է 23 գոլ՝ դառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու: