Համացանցում հայտնվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նամակի լուսանկարը, որը ֆուտբոլիստը ֆաքսով ուղարկել էր կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով թույլատրել իրեն հեռանալ թիմից որպես ազատ գործակալ:
«Այս նամակի համաձայն, ես՝ Լիոնել Անդրես Մեսսին, խնդրում եմ դադարեցնել աշխատանքային պայմանագիրը հարգարժան ակումբի հետ` պաշտպանելով ինձ 24-րդ կետով, ինչը թույլ է տալիս ինձ կիրառել այդ իրավունքը:
Ես բարձր եմ գնահատում անհատական աճի և պրոֆեսիոնալ վերապատրաստման բոլոր հնարավորությունները, որոնք տրամադրվել են ինձ համատեղ աշխատանքի ընթացքում: Բայց անձնական դրդապատճառները ստիպեցին ինձ կայացնել այս դժվարին որոշումը, և հուսով եմ, որ ղեկավարությունը կկարողանա այն լավագույնս ընդունել», — ասվում է Մեսսիի նամակում:
El fax del que habló el mundo: a través de esta carta, Leo Messi le comunicó a la dirigencia del Barcelona que no jugará más en el club catalán. 📇📝 pic.twitter.com/qetW8uGkzy
— ESPN Fútbol Club Argentina (@ESPNFCarg) August 25, 2020