ՌՊԼ-ի 5-րդ տուրի շրջանակում Տուլայի «Արսենալը» ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Արշակ Կորյանի «Խիմկիին»:
Հաշիվը բացվեց 30-րդ րոպեին. հյուրերին առաջ մղեց Ալիևը: 76-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Կանգվան: 1 րոպե անց Կազանցևը «Խիմկիին» թողեց 10 հոգով, սակայն հետագայում հաշվի մեջ փոփոխություն չեղավ՝ 1-1:
Արշակ Կորյանը փոխարինման մտավ 60-րդ րոպեին:
«Խիմկին» 5 տուրում չունի ոչ մի հաղթանակ և 2 միավորով նախավերջին տեղում է, իսկ «Արսենալը» 5 միավորով 10-րդն է: