Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Լիլի» դարպասապահ Մայք Մենյանին:
Sky Sports- ի փոխանցմամբ՝ «թոշակառուների» հաջորդ տրանսֆերային թիրախը կլինի նոր դարպասապահի ձեռքբերումը, և ակումբը այդ դերում դիտարկում է «դոգերի» 25-ամյա ֆրանսիացի դարպասապահին:
Ըստ աղբյուրի՝ «Չելսին» կառաջարկի մոտ 30 միլիոն եվրո Մենյանի տրանսֆերի դիմաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լոնդոնյան ակումբը մոտ է երեք ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելուն․ խոսքը գնում է Կայ Հավերցի, Տյագու Սիլվայի և Բեն Չիլուելի մասին։