«Բենֆիկայի» կիսապաշտպան Պիցցին կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Տոտենհեմում»:
Ըստ A Bola-ի՝ «Տոտենհեմի» ղեկավարությունը պատրաստ է գնել 30-ամյա պորտուգալացի կիսապաշտպանի տրանսֆերը 18 միլիոն ֆունտի դիմաց: Լոնդոնցիները Պիցցիին տեսնում են որպես անմիջական փոխարինող Տանգի Նդոմբելեի համար, ով կարող է լքել թիմը և տեղափոխվել «Ինտեր»:
Նախորդ մրցաշրջանում Պիցցին խփել է 30 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում՝ դառնալով «Բենֆիկայի» ամենաարդյունավետ խաղացողը: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է 2023 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանից առաջ Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը արդեն երկու նորեկ ունի՝ ի դեմս կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հեյբերգի և դարպասապահ Ջո Հարթի: