«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հանդիպել է ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյին ու իր ցանկությունը հայտնել թիմի ավագ Տիագո Սիլվայի վերաբերյալ:
L’Equipe-ը տեղեկացնում է, որ գերմանացի մասնագետը խնդրել է Լեոնարդոյին նոր պայմանագիր առաջարկել բրազիլացի պաշտպանին ու պահել նրան թիմում:
Տուխելը ցանկանում է այսպիսով կանխել Սիլվայի տեղափոխությանը «Չելսի»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո Սիլվան հայտարարել էր, որ այն վերջին խաղն էր իր համար ՊՍԺ-ի կազմում: