«Աթլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպյերը կարող էր վերադառնալ Անգլիա: «Ասթոն Վիլան» հետաքրքրված է անգլիացի պաշտպանի ծառայություններով:
Անգլիացին անցած ամառ տեղափոխվեց «Աթլետիկո»: Մադրիդյան ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է ևս երկու մրցաշրջանով:
Մինչ Լա Լիգա տեղափոխվելը Կիրանը հանդես էր գալիս Լոնդոնի «Տոտենհեմում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ասթոն Վիլայի» ավագ Ջեկ Գրիլիշը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: