«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ուժեղացնել պաշտպանության աջ եզրը։
The Telegraph-ի փոխանցմամբ՝ «մանկունյանցիները» հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպյերի ծառայություններով։
«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Անգլիայի հավաքականի 30-ամյա պաշտպանին որպես աջ եզրում Աարոն Վան-Բիսակայի հետ մրցակցություն ապահովող ֆուտբոլիստի։
Տրիպիերի գործող պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։