«Ատլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Նյուքասլին». Այս մասին հաղորդում է Northern Echo-ն:
Տրանսֆերի գումարը, ըստ աղբյուրի, կարող է կազմել 30 մլն ֆունտ։
Այս մրցաշրջանում 31-ամյա անգլիացին «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 15 հանդիպում։