«Ասթոն Վիլայի» ավագ Ջեկ Գրիլիշը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Daily Express-ը տեղեկացնում է, որ Գրիլիշը պատրաստ է արձակուրդից վերադառնալուց հետո քննարկել իր ապագան ակումբի ղեկավարության հետ:
«Ասթոն Վիլան» ցանկանում է իր առաջատարի վաճառքից ստանալ 80 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ջեկ Գրիլիշը «Ասթոն Վիլայի» սան է: Հիմնական թիմի կազմում նա 159 հանդիպման է մասնակցել ու 23 գոլի հեղինակ է դարձել: