Իսպանական «Էլչեն» դարձավ Լա լիգայի 2020/21 մրցաշրջանի վերջին ուղեգրի սեփականատերը: Վալենսիան ներկայացնող ակումբը վճռորոշ խաղում ՝ 1:0 հաշվով հաղթեց «Ժիրոնային» (առաջին հանդիպումը ՝ 0:0):
Հիշեցնենք, որ Լա լիգայի մյուս երկու ուղեգրերը նվաճեցին ՝ «Ուեսկան» և «Կադիսը»:
Հավելենք, որ Սեգունդայի ավարտված կանոնավոր մրցաշրջանում «Էլչեն» զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: