«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդոիոլայի շուրջ խոսակցությունները չե դադարում:
Bild-ը հայտնում է, որ «Բավարիան» դիտարկում է Խոսեպ Գվարդիոլայի վերադարձի տարբերակը: Ավելին, պարբերականը հայտնում է, որ իսպանացին հանուն մյունխենյան ակումբ վերադարձի պատրաստ է լքել «Սիթին»:
«Բավարիայի» ղեկավարությունը Գվարդիոլայից զատ, դիտարկում է նաև Էրիկ տեն Հաագի և Թոմաս Տուխելի թեկնածությունները:
Գվարդիոլան «Բավարիան» գլխավորել է 2013-ից 2016 թվականներին: Մասնագետը «քաղաքայինների» հետ պայմանագիր ունի մինչև 2021 թվականի հունիս: