Այսօր՝ օգոստոսի 22-ին, «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընկերական խաղ է անցկացրել անգլիական 3-րդ դիվիզիոնի «Իպսվիչ Թաուն» թիմի հետ։
Ժոզե Մոուրինյուի թիմը խոշոր՝ 3-0 հաշվով հաղթանակ է գրանցել․ բոլոր գոլերը խփվել են առաջին կեսում։ Դուբլի հեղինակ է դարձել Սոն Հին Մինը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Ռայան Սեսենյոնը։
Լոնդոնցիների համար սա նոր մրցաշրջանի նախապատրաստության առաջին խաղն էր։ Օգոստոսի 28-ին «Տոտենհեմը» կխաղա «Ռեդինգի» հետ։