Եկատերինբուրգի «Ուրալը» նվազագույն հաշվով հաղթել է «Կրասնոդարին» Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 4-րդ տուրի մեկնարկային խաղում:
Հանդիպումը կայացել է Եկատերինբուրգում, իսկ խաղի միակ գնդակը խաղի արդեն 3-րդ րոպեին հեղինակել է տանտերերի կիսապաշտան Վյաչեսլավ Պոդբերյոզկինը:
«Կրասնոդարը» երկրորդ կեսում մնացել է 10 հոգով՝ պաշտպան Կայոյի հեռացումից հետո. վերջինս կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտն է ստացել:
Նշենք՝ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը բացակայել է «Ուրալի» հայտացուցակից: Վերջերս լուրեր էր տարածվել այն մասին, որ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է հեռանալ ռուսական ակումբից և տեղափոխվել Լեհաստան: