Մյունխենի «Բավարիան», Նիկո Կովաչին պաշտոնանկ անելուց հետո, մարզչական փնտրտուքների մեջ է:
Մյունխենյան թիմի նախագահ Ուլի Հյոնեսը ցանկանում է վերադարձնել «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Անձամբ Պեպը, 2016թ-ին հայտարարել էր, որ մի օր մարզչի կարգավիճակով կարող է վերադառնալ Գերմանիա:
Մյունխենում վստահ են, որ իսպանացին երջանիկ չէ Մանչեսթերում:
Կան նաև այլ տարբերակներ: Թիմը կարող է վստահվվել Թոմաս Տուխելին կամ Էրիկ Տեն Հագին: