«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է փոխել ակումբի գրանցումը այս ամառ: Հաղորդում է todofichajes.com-ը:
29-ամյա իսպանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին»: Լոնդոնցիները ցանկանում են փոխարինող գտնել իրենց դարպասապահ Կեպեին, որի խաղից դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը:
Դե Խեայի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն: Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին: