«Նապոլին» հայտարարել է երեք ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգման մասին: Նրանք պաշտպաններ Մարիո Ռույը, Ջովաննի Դի Լորենցոն, ինչպես նաև կիսապաշտպան Էլիֆ Էլմասն են:
Բոլոր ֆուտբոլիստների հետ պայմանագրերը երկարացվել են մինչև 2025-ի ամառ:
29-ամյա Ռույը «Նապոլիի» կազմում խաղում է 2017 թվականից: Ընդհանուր առմամբ, նա ակումբի կազմում անցկացրել է 96 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: 27-ամյա Դի Լորենցոն 2019 թվականից է «Նապոլիի» կազմում: 20-ամյա Էլմասը անցյալ տարվանից է խաղում նեապոլիտացիների կազմում: