Ռուսական «Զենիթը» ցանկանում է իր կազմում տեսնել «Մոնպելյեյի» կիսապաշտպան Դամյեն լե Տալեկին, տեղեկացնում է Transfermarkt-ը:
30-ամյա ֆրանսիացու կինը ռուսաստանի քաղաքացի է և այդ հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի իրականացմանը: Այդ պարագայում, Լե Տալեկը կարող է խուսափել լեգիոներ հանդիսանալուց:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև Մոսկվայի «Դինամոն»:
Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Լե Տալեկն անցկացրել է 28 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ: