Իսպանիայի սուպերգավաթը ընթացիկ մրցաշրջանից անցկացվելու է նոր ձևաչափով։
2020-ի հունվարին Սաուդյան Արաբիայում կայանալիք մրցաշարին մասնակցելու են երկրի գործող չեմպիոն «Բարսելոնան», գավաթակիր «Վալենսիան», և մադրիդյան երկու թիմերը՝ «Ռեալը» ու «Աթլետիկոն»։
Այսօր կայացել է վիճակահանությունը, որի արդյունքում կիսաեզրափակչում ձևավորվել են հետևյալ զույգերը․
«Վալենսիա» — «Ռեալ Մադրիդ»
«Բարսելոնա» — «Աթլետիկո Մադրիդ»
Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հունվարի 8-ին և 9-ին։ Գլխավոր մրցանակը կխաղարկվի եզրափակիչ խաղում, որը կկայանա հունվարի 12-ին։