«Փյունիկ» ՖԱ-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է VBET ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել VBET ընկերությանը համագործակցության պատրաստակամության համար։ Վստահ եմ, որ միասին կարող ենք հասցնել «Փյունիկին» նոր բարձունքների»,- ասել է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
Իսկ VBET ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանն էլ վստահություն է հայտնել, որ ակումբի գործունեության մեջ իրենց ներդրումն էական խթան կլինի նոր հաղթանակների կերտման համար
«Կարևորելով հայկական ֆուտբոլի զարգացումն ու շարունակելով դրան ուղղված քայլերը՝ մենք ընդլայնում ենք մեր ընտանիքը՝ նոր համագործակցություն սկսելով «Փյունիկ» ՖԱ֊ի հետ։ Վստահ ենք՝ ակումբի գործունեության մեջ մեր ներդրումն էական խթան կլինի նոր հաղթանակների կերտման համար»: