«Արսենալի» նորեկ Վիլիանը խոսել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մասին:
«Ես շատ ուրախ եմ, որ դարձել եմ «Արսենալի» խաղացող, չեմ կարող սպասել՝ երբ կսկսեմ մարզումները:
Ես որոշեցի տեղափոխվել այս ակումբ, քանի որ «Արսենալը» աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Ցանկանում եմ մաս կազմել այս նախագծին, լինել «Արսենալի» ընտանիքի մի մասը: Դա պարզապես անհավատալի է, ես շատ ուրախ եմ:
Ես եկել եմ այստեղ՝ տիտղոսներ նվաճելու համար, քանի որ այս ակումբն արժանի է դրան», — մեջբերում է Վիլիանին :