Պորտուգալական «Բրագայի» հարձակվող Պաուլինյուն հայտնվել է «Լոկոմոտիվի» կազմում, տեղեկացնում է A Bola-ն:
Նշվում է, որ պորտուգալական ակումբը 30 միլիոն եվրո է պահանջում իր հարձակվողի համար:
Հիշեցնենք, որ «Լացիոն» նույնպես հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով և պատրաստ է 15-16 միլիոն եվրո վճարել Պաուլինյուի համար:
27-ամյա հարձակվողը Պորտուգալիայի նախորդ մրցաշրջանում դարձել է 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: