«Փյունիկ» ՖԱ-ն և սպորտային հագուստ և պարագաներ արտադրող Joma ընկերությունն, ինչպես հայտնի է, 2020/21 մրցաշրջանից կհամագործակցեն։ Իսպանական ընկերությունը «Փյունիկ» ՖԱ-ի համար մշակել է հատուկ դիզայն։
Ակումբի մամուլի քարտուղարությունը նոր մարզաշապիկը ներկայացրել է գեղեցիկ հոլովակով.
«Փյունիկի» բոլոր տարիքային թիմերը, ներառյալ մանկապատանեկան բոլոր տարիքային թիմերը հանդես կգան Joma ընկերության հանդերձանքով։