Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»:
Հյուրերը բացել են հաշիվը 38-րդ րոպեին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Կորեան հավասարեցրել է հաշիվը: Այոնւհետև Մորատան առաջ է մղել մադրիդյան թիմին, իսկ Կոկեն վերջնամասում ամրապնդել է «Աթլետիկոյի» հաղթանակը:
Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» 25 միավորով 3-րդ հորիզոնականում է և «Բարսելոնային» ու «Ռեալին» զիջում է 1 միավոր: Առաջատարները մեկ հանդիպում պակաս են անցկացրել: