Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Լիդսի» պաշտոնական կայքը հայտնում է, որ հարձակվող Ջո Գելհարդտիը պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ:
18-ամյա հարձակվողը վերջին երկու մրցաշրջանում խաղացել է «Ուիգանի» կազմում (19 հանդիպում բոլոր մրցաշարերում, 1 գոլ), որի կազմում նա իր պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրել է 16 տարեկան հասակում:
Նրա պայմանագիրը ԱՊԼ-ի նորեկի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Գելհարդտը Անգլիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականների (Մ16, Մ17 և Մ18) կազմում մասնակցել է 27 խաղի և դարձել 19 գոլի հեղինակ: