«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով, որը վարձակալությամբ խաղում է «Սևիլիայում»:
Sky Sports Italia-ն տեղեկացնում է, որ բացի «Չելսիից» Ռեգիլոնի ծառայություներով հետաքրքրված է նաև «Լացիոն»: Հռոմեական ակումբը ևս ցանկանում է կազմն ուժեղացնել իսպանացի պաշտպանով:
Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է 23-ամյա ֆուտբոլիստին տեսնել իր թիմում: Անգլիացի մասնագետի կարծիքով՝ Ռեգիլոնը կարող է հրաշալի կերպով փոխարինել Մարկոս Ալոնսոյին, որը «կապույտների» հիմնական ձախ պաշտպանն է հիմա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» մտադիր է տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Ռեգիլոնին: