Հայտնի է դարձել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցնող շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
UEFA-ի Թվիթերի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: «Չելսիի» դեմ խաղում (4-1) Լևանդովսկին դուբլ էր գրանցել ու 2 գոլային փոխանցում կատարել:
Unstoppable right now. Lewandowski takes the prize for Player of the Week 🥇👏 #UCLPOTW | @FTBSantander | #UCL pic.twitter.com/SPHE53gGFe
— UEFA Champions League (@ChampionsLeague) August 10, 2020
Նա շրջանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերին: