Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը չի օգնի Գերմանիայի հավաքականին առաջիկա խաղերին։ Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Ռոյսը կոճի վնասվածք ունի, ինչի պատճառով էլ բաց է թողնելու ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումները, որի շրջանակում «բունդեսմանշաֆթը» մրցելու է Բելառուսի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։
Գերմանիայի հավաքականին առաջիկա խաղերում չի օգնի նաև Նիկլաս Զյուլեն։ «Բավարիայի» ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք ունի։