Marca-ի հաղորդմամբ, «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Խաղացողը գոհ չէ ակումբում՝ իր կարգավիճակից, իսկ Զիդանն արդեն այնքան չի վստահում նրան, որքան վստահում էին նախորդ մրցաշրջանի վերջում: Ստեղծված իրավիճակին հետևում է ՊՍԺ-ն:
Ժունիորը «Ռեալ» է տեղափոխվել 2018-ին՝ «Ֆլամենգոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 45 մլն եվրո: Լա լիգայի ավարտված առաջնությունում մասնակցել է 29 խաղի ու դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2025 թ.: