Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրում «Սասուոլոն» կամային ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ՝ 3-3:
Թուրինցիները հաշվի մեջ առաջ են անցել արդեն 5-րդ րոպեին. Դանիլոն է գրավել մրցակցի դարպասն ու առաջ մղել իր թիմին: 7 րոպե անց «Յուվենտուսը» կրկնապատկել է իր առավելությունը. Պյանիչը երկրորդ գոլային փոխանցումն է կատարել՝ այս անգամ Իգուայինին մեն-մենակ թողնելով դարպասապահի դեմ, ով էլ մեկ հպումով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը:
«Սասուոլոյի» կազմում հաշիվը 29-րդ րոպեին կրճատել է Ջուրիչիցը, իսկ 52-րդ րոպեին Բերարդին հավասարեցրել է այն՝ տուգանայինից կատարած իդեալական հարվածով գնդակն ուղարկելով Շչեսնիի դարպասը: 3 րոպե անց՝ արդեն Բերարդիի փոխանցումից հետո, տանտերերին առաջ է մղել Կապուտոն՝ մոտ մեկ մետրից կատարած հարվածով գրավելով «Յուվենտուսի» դարպասն ու հաշիվը դարձնելով 3-2: Սակայն, «Յուվենտուսը» 64-րդ րոպեին կարողացել է հավասարեցնել հաշիվը. Ալեքս Սանդրոն է մոտ տարածությունից գլխի հարվածով հաշիվը դարձրել 3-3 ու փրկել թուրինցիներին պարտությունից:
Տուրի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
«Լեչչե»-«Ֆիորենտինա»՝ 1-3
«Ռոմա»-«Վերոնա»՝ 2-0
«Ուդինեզե»-«Լացիո»՝ 0-0