Գերմանիան կարող է ընդունել Եվրոպա լիգայի դադարեցված առաջնություն մնացած խաղերը: Քառորդ եզրափակչից սկսած «Այնթրախտի» «Կոմերցբանկ-Արենան» կարող է օգտագործվել մինչև եզրափակիչ հանդիպումը: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը պետք է կայանար մայիսի 27-ին՝ Գդանսկում, սակայն կորոնավիրուսի պանդեմիան ամեն ինչ իրար խառնեց:
Ֆրանկֆուրտը այդ տեսանկյունից հարմար քաղաք է: Այն կարող է միաժանանակ ընդունել 8 թիմ ու բոլորի համար էլ ապահովել անհրաժեշտ պայմաններ:
ՈՒԵՖԱ-ն հունիսի 17-ին կկայացնի վերջնական որոշում դադարեցված մրցաշարի վերաբերյալ: