Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կմասնակցի Գերմանիայի Գավաթի խաղարկության 2-րդ փուլի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղին՝ չնայած կոտրվածքին:
«Ինձ մոտ ձեռքի կոտրվածք է ախտորոշվել, ինչպես նաև ձախ դաստակի կապանների լարում: Այդուհանդերձ, ես վաղը կկարողանամ խաղալ: Մենք պետք է պայքարենք, որպեզի դուրս գանք Գերմանիայի Գավաթի խաղարկության հաջորդ փուլ»,- գրել է Գյոտցեն Instagram-ի իր էջում:
Գերմանիայի Գավաթի խաղարկության 2-րդ փուլի «Բորուսիա Դ.»-«Բորուսիա Մ.» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 30-ին, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Առաջին փուլում դորտմունդցիեները 2:0 հաշվով հաղթել են «Յուրդինգեն 05» թիմին, իսկ մյունխենգլադբախյան ակումբը 1:0 հաշվով առավելության է հասել «Զանդհաուզենի» նկատմամբ: