«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին 2016-ին կարող էր տեղափոխվել «Արսենալ»: Այս մասին ասել է լոնդոնցիների նախկին տնօրեն Դիկ Լոուն:
«Գործարքը համաձայնեցված էր խաղացողի և Լեսթերի հետ: Նա իր կնոջ հետ եկավ մեզ մոտ և նստեց Արսենի դիմաց նստած բազմոցի վրա … Եվ նա ետ գնաց: Լեսթեր վերադառնալու ճանապարհին նա զանգահարեց ինձ և ասաց, որ ուզում է մտածել մինչև վաղը: Երբ դա տեղի է ունենում, դուք գիտակցում եք, որ ամեն ինչ վատ է», — Լոուի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:
Այս մրցաշրջանում Վարդին «Լեսթերի» կազմում մասնացել է 30 խաղի, որոնցում խփել է 19 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: