«Սամպդորիայի» դեմ 8-րդ տուրի խաղից հետո (0:0) «Ռոման» երկար ժամանակով կորցրեց իր երկու ֆուտբոլիստներին:
Լուրջ վնասվածքներ են ստացել կիսապաշտպան Բրայան Կրիստանտեն և հարձակվող Նիկոլա Կալինիչը։
Իտալացու մոտ ախտորոշվել է ջլերի պատռվածք, իսկ խորվատի մոտ՝ ոտքի վրա փոքր ոսկրային կոտրվածք։
Նախնական տվյալներով՝ Կրիստանտեն բաց կթողնի մոտ երեք ամիս, իսկ Կալինիչը՝ մոտ երկու ամիս: