Ֆեներբախչեի» տնօրենների խորհրդի անդամ Սելահաթին Բակին Sport Express-ի հետ զրույցում արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ստամբուլյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերին։
— Դա ամենամեծ սուտն է, որ ես լսել եմ վերջին ժամանակներում։
— Այսինքն՝ Դուք նույնիսկ հետաքրքրված չէի՞ք ֆուտբոլիստի ծառայություններով։
— Ես արդեն պատասխանել եմ Ձեր հարցին, — ասել է Բակին։
Ավելի վաղ թուրքական Ajansspor կայքը հայտնել էր, որ ակումբները պայմանավորվել են 37-ամյա պորտուգալացու տրանսֆերի շուրջ։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։