Աշխարհի կրկնակի չեմպիոն, 2018-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան Առաջին ալիքի գեղասահքի գավաթից վաստակած ամբողջ գումարը կտրամադրի բարեգործությանը: Այս մասին Մեդվեդեւան ասաց լրագրողներին:
Թիմային մրցաշարն անցկացվեց Մոսկվայում: Մեդվեդևայի թիմն իր արդյունքների համաձայն վաստակեց 4 միլիոն ռուբլի, իսկ մրցաշարում հաղթեց օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի թիմը:
«Այս մրցաշարում ստացված ամբողջ գումարը եսկհատկացնեմ բարեգործությանը», — մեջբերում է Մեդվեդևային ՏԱՍՍ-ը: