Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Լուիս Ադրիանոն, որն այժմ խաղում է բրազիլական «Պալմեյրաս» ակումբում, ամուսնացել է իր ռուս ընկերուհու՝ Եկատերինա Դորոժկոյի հետ:
Ադրիանոն և Դորոժկոն ծանոթացել են Մոսկվայում, երբ ֆուտբոլիստը խաղում էր «Սպարտակի» կազմում:
«Այսօր մենք ամուսնացանք: Շնորհակալ եմ հայրիկիս, ով ինձ հետ էր իմ կյանքի ամենակարևոր պահին: Ընդմիշտ, Լուիս Ադրիանո», — գրել է Եկատերինան Instagram- ի իր էջում: