«Տոտենհեմի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը կարծիք է հայտնել «Լիվերպուլի» հարձակվողներ Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի փոխհամաձայնությունների մասին:
«Սալահը եկավ որպես վինգեր, բայց դարձավ ամենաարդյունավետ հարձակվողներից մեկը Եվրոպայում՝ մեքենա գոլ խփելու համար: «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (7-0) նա իդեալական դիրք էր ընտրել գրոհն ավարտելու համար, դա գերազանց աշխատանք է:
Մանեի դեմքը խոսուն էր, երբ նրան փոխարինեցին: Նա զայրույթի մեջ էր, ու ես գիտեմ դա հստակ, քանի որ երբ զգում ես արյան հոտը, վերջին բանը, որ դու ուզում ես անել, դաշտը լքելն է: Սալահն ու Մանեն ընկերնե՞ր են: Կասկածում եմ: Դա նշանակություն չունի: Ես թիմակիցներ եմ ունեցել, որոնք երբեք իրար չեն հավանել, բայց դա նրանց երբեք չի խանգարել անելու իրենց աշխատանքը»,-Կրաուչի խոսքն է մեջբերում Daily Mail-ը:
Մանեն 2016 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում», Սալահը՝ 2017 թվականից: