«Վեսթ Հեմի» ու «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը դիտարկում է կարիերան օվկիանոսից այն կողմ անցկացնելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Այն բանից հետո, երբ «Վեսթ Հեմը» 28-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ համաձայնության եկավ, Ուիլշիրը ենթադրում էր, որ կարող է իտալական կամ իսպանական ակումբ տեղափոխվել, բայց դա տեղի չունեցավ։ Այս մասին խաղացողը MLS-ում հանդես գալու տարբերակներ է փնտրում։
Նախորդ մրցաշրջանում Ուիլշիրը 10 խաղ է անցկացրել «Վեսթ Հեմի» կազմում ու խփել 1 գոլ։