Calciomercato-ի փոխանցմամբ «Միլանը» հետաքրքրված է ՊՍՎ-ի երիտասարդ հարձակվող Դոնիել Մալենի ծառայություններով: Հաղորդվում է, որ ակումբն արդեն նախնական բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
«Միլանը», սակայն, դեռևս պատրաստ չէ վճարել հոլանդական ակումբի կողմից պահանջվող գումարը:
ՊՍՎ-ն 20 ամյա Մալենի համար ցանկանում է ստանալ 30 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Մալենը Հոլանդիայի այս առաջնության շրջանակներում մասնակցել է 6 հանդիպման և դարձել է 7 գոլի հեղինակ: