Իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
«Չեմ կարծում, որ Չեմպիոնների լիգայի «Լիոնի» դեմ հանդիպումը վերջինը կլինի ինձ համար:
Ակումբի ղեկավարությունը վստահում է ինձ և ես որևէ ճնշում չեմ զգում»,-ասել է 61-ամյա մասնագետը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-«Լիոն» հանդիպումը կսկսվի այսօր ՝ 23:00-ին:
Առաջին հանդիպումն ավարտվել է ֆրանսիական ակումբի հաղթանակով ՝ 1-0 հաշվով: