«Շանդուն Լունենի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինին բավականին արդյունավետ է սկսել մրցաշրջանը Չինաստանի առաջնությունում:
32-ամյա բելգիացին առաջին տուրի՝ «Դալյան Պրոյի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Հատկանշական է, որ «Շանդուն Լունենը» 0-1 հաշվով պարտվելիս է եղել, սակայն բելգիացին գոլ է խփել 79-րդ, 83-րդ և 86-րդ րոպեներին, ի դեպ, բոլորը՝ գլխով, ու հաղթանակ պարգևել իր թիմին: Հանդիպման վերջնամասում «Դալյանը» մեկ գնդակ ետ է բերել:
Հիշեցնենք՝ Ֆելայինին 2019 թվականից է հանդես գալիս «Շանդուն Լունենում», ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»:
Վերջերս բելգիացի ֆուտբոլիստը վարակվել էր կորոնավիրուսով: Մարտ-ապրիլ ամիսներին նա բուժում էր ստանում հիվանդանոցում: