Փարիզում շարունակվում է տարվա վերջին ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Հայտնի է կիսաեզրափակիչ փուլի առաջին մասնակցի անունը։
Բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը երկու սեթում 6-4, 7-5 հաշվով հաղթանակ է տարել Քրիստիան Գարինի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Սա Գրիգորի առաջին ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչն է 2018 թվականի ապրիլից հետո։
Այս հաղթանակից հետո Դիմիտրովը կբարելավի իր դիրքերը նաև ATP-ի վարկանիշային աղյուսակում։ Նոյեմբերի 3-ին հրապարակվող նոր աղյուսակում նա կլինի թոփ-20-ում։
Եզրափակչի ուղեգրի համար պայքարում Դիմիտրովը կմրցի Նովակ Ջոկովիչ-Ստեֆանոս Ցիցիպաս զույգի հաղթողի հետ։