Բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոն շնորհավորել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Այսօր՝ հունիսի 23-ին, ֆրանսիացի մասնագետը նշում է ծննդյան 48-րդ տարեդարձը.
«Ծնունդդ շնորհավոր, ընկերս: Դու լավագույնն ես, ում հետ ես երբևէ խաղացել եմ»,- գրել է Ռոնալդոն Instagram-ի իր էջում:
Ռոնալդոն և Զիդանը միասին պաշտպանել են Մադրիդի «Ռեալի» գույները 2002-ից 2006 թվականներին:
Զիդանը մադրիդյան թիմը գլխավորել է 2016 թվականին: 2018 թվականի մայիսին նա հեռացավ «Ռեալից», ինչից հետո պաշտոնին վերադարձավ 2019 թվականի մարտին:
«Ռեալը», 30 խաղից հետո վաստակելով 65 միավոր, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում մադրիդյան ակումբը կմրցի «Մալյորկայի» հետ: