«Նյուքասլը» և «Վուլվերհեմփթոնը» հետաքրքրված են «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով, հայտնում է The Sunday Express-ը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Իգուաինը հաստատ կլքի «Յուվենտուսը»: Ավելի վաղ նրա հայրը հերքում էր այլ ակումբ հանարավոր տեղափոխության մասին լուրերը՝ պնդելով, որ նա որոշ ժամանակ կմնա Եվրոպայում:
Այս մրցաշրջանում Գոնսալոն «Բիանկոներների» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: