Հայաստանի ազգային հավաքականի և պերուական «Կախամարկայի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը Instagram-ի իր էջում հետաքրքիր գրառում է կատարել:
33-ամյա հարձակվողն ազգային ընտրանու հանդիպումներից մեկից լուսանկար է հրապարակել՝ այն ուղեկցելով ⚽️ 🇦🇲 🔙 այս սմայլներով:
Գևգեոզյանը Հայաստանի հավաքականի կազմում 2 հանդիպման է մասնակցել: Հունվարին ուրուգվահայ ֆուտբոլիստը արգենտինական «Ատլետիկո Տեմպերլեյ» ակումբից տեղափոխվեց պերուական «Ունիվերսիդադ Կախամարկա»: