Բունդեսլիգայի 31-րդ տուրում առաջնության չեմպիոնությունն ապահոված «Բայերը» ընդունել էր «Շտուտգարտին» և 2-2 ավարտեց խաղը։
Առաջին կեսում գոլեր չեղան։ Հանդիպման հաշիվը բացվեց 47-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Ֆյուրիխը, իսկ տասը րոպե անց Ունդավը կրկնապատկեց այն։ 62-րդ րոպեին Ադլին կարողացավ կրճատել հաշվի տարբերութությունը, իսկ ավելացված 7-րդ րոպեին Էնդրիխը հավասարեցրեց այն։
Այս խաղից հետո «Շտուտգարտը» 64 միավորով 3-րդ տեղում է։